11:08 ՎԱՏՑԿԵ."ԵՍ ՇԱՏ ԵՄ ՀԱՐԳՈՒՄ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ" | |
Դորտմունդի "Բորուսիայի" գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է իր և "Բավարիայի" նախագահ Ուլի Հյոնեսի հարաբերությունների մասին, հայտնում է Բորուսիայի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջնաում Վատցկեն և Հյոնեսը պարբերաբար միմյանց նկատմամբ սուր հայտարարություններ էին թույլ տալիս: Բոլորը կարծում էին, որ երկու ղեկավարների միջև լարված հարաբերություններ են ստեղծվել, սակայն Վատցկեի խոսքերը այլ բան են վկայում: "Մի քանի օր առաջ Հյոնեսի հետ հանդիպեցինք Համբուրգում և հաճախակիորեն շփվեցինք միմյանց հետ: Ես մեծ հարգանք եմ տածում Ուլիի նկատմամբ: Եվ կարծում եմ դա փոխադարձ է: Մեր հարաբերությունները բաց են և անկեղծ",-ասել է Վատցկեն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |