20:21 ՎԱՏՑԿԵ " ԲՈՐՈՒՍԻԱՆ ԵՐԲԵՔ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՉԻ ՀԱՎԱՍԱՐՎԻ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ" | |
Բորուսիայի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հերթական անգամ հայտարարեց,որ իր ակումբին դժվար է մրցել Բավարիայի հետ որոշ հարցերում: Մասնավորապես դա վերաբերվում է ֆինանսական հնարավորություններին երկու ակումբների: " Մյունխենյան ակումբը մեզանից շատ առաջ է գտնվում ֆինանսապես: Մենք վստահ ենք, որ մոտակա տարիները նրանք ամուր կանգնած են լինելու: Ֆինանսական ոլորտում մենք և նրանք, ինչպես երկինքը և երկիրը: Բավարիան այդ ոլորտում կարող է իրեն այնքան վստահ զգալ, ինչպես ոչ մի ակումբ աշխարհում: Դա պայմանավորված է ակումբի նախագահ Ուլի Հյոնեսսի, ինչպես նաև Կարլ Հայնց Ռումմինիգեի ճիշտ աշխատանքով: Ես կարծում եմ, որ Բորուսիան Բավարիային այդ հարցում երբեք չի հավասարվի: " Նշել է Վատցկեն: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |