13:31 ՎԱԽԵՑԱ, ՔԱՆԻ ՈՐ ԱՆԾԱՆՈԹԻ ՄՈՏ ԿԱՐՈՂ ԷՐ ԴԱՆԱԿ ԼԻՆԵԼ. ՌԻԲԵՐԻ | |
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին թիմի հանդերձարանում գրեթե կռվի է բռնվել անծանոթ երիտասարդի հետ: Ֆուտբոլիստը մեկնաբանել է այս միջադեպը։ «Ես հարցրեցի նրան, թե ինչ է ուզում, նա պատասպանեց, որ ուզում է ինձ հետ խոսել։ Ճիշտ է՝ վտանգ չզգացի նրա կողմից, բայց միքիչ վախեցա։ Դու գալիս ես և անծանոթ մարդու ես հանդիպում։ Վախեցա, քանի որ նրա մոտ կարող էր դանակ լինել»,- Ռիբերիի խոսքերն է մեջբերում Football France-ը։ Հիշեցնենք, որ պահակները թյուրիմացաբար ֆուտբոլիստի մոտ են թողել երիտասարդին, ով ներկայացել է իբրև Ռիբերիի ընկեր: Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 0 | |