16:22 ՎԱՆ ԲՈՒՅՏԵՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼ ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ | |
Չնայած նրան,որ Մյունխենի Բավարիայի բելգիացի պաշտպան արդեն 35 տարեկան է, բայց ցանկանում է երկարաձգել Բավարիայի հետ պայմանագիրը ևս մեկ տարով: Հիշեցնենք, որ բելգիացու պայմանագրի ժամկետը ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: "Ես կցանկանայի երկարացնել պայմանագիրը ևս 4 տարով",- կատակում է Վան Բույտենը: "Եթե լուրջ,ապա ես սպասելու եմ ակումբի ղեկավարության կողմից նոր առաջարկի:Իմ տարիքում երկարատև պայմանագրեր չեն ստորագրում,ես դա հասկանւմ եմ,բայց կցանկանայի սկսել 8-րդ մրցաշրջանը իմ սիրելի ակումբում,և նվաճել նորանոր տիտղոսներ"-հայտարարել է Վան Բույտենը | |
|
Մեկնաբանություններ: 0 | |