18:35 ԽԱՎԻ ՄԱՐՏԻՆԵՍԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ ՄՈՏ Է ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆԸ | |
Գերմանական Bild պարբերականը հերթական անգամ անդրադարձել է Ատլետիկ Բիլբաոյի կիսապաշտպան Խավի Մարտինեսի Բավարիա տեղափոխության վերաբերյալ շրջանորվող լուրերին: Պարեբերականի տեղեկացմամբ ուրբաթ օրը Մյունխենում Բավարիայի ղեկավարների և Մարտինեսի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում: Կողմերը բանակցել են հավանական տրասֆերի վերաբերյալ: Ըստ աղբյուրի կողմերը քննարկել են պայամագրի մանրամասները, որը արդեն կողմերի միջև կստորագրվի հաջորդ շաբաթ: Բավարացիները ֆուտբոլիստի տեղափոխությունը բնորոշում են, որպես չիրականացված, սակայն ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը չորեքշաբթի օրը ակնարկել է տրասնֆերը կարող է իրականանալ մոտ ժամանակում: "Որոշումը կայացված է մարզական տեսանկյունից: Մնացել է միայն հարթել ֆինասնական կողմը",-ասել է Հյոնեսը: Մյունխեն տեղափոխվելու համար Ատլետիկը ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 40 մլն եվրո,սակայն գերմանական գրանդ տեղափոխվելու համար Մարտինեսը համաձայնվել հրաժարվել իր աշխատավարձի մի մասից: Իսպանացին Բավարիայում պատրաստ է 10 մլն պակաս ստանալ: Չնայած, որ տրանսֆերի կապակցությամբ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն արդենմամուլում հնչում են առաջին շնորհավորանքները: "Բավարիայի համար դա մեծ ուրախություն է: Նա սուպեր խաղացող է և հիանալի մարդ: Նա ի ծնե առաջատար է, պարզապես անթերի ֆուտբոլիստ: Նա հիանալի է տեսնում խաղը: Դրա համար միայն կարելի է շնորհավորել Բավարիային",-ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե Դել Բոսկեն: Նշենք, որ Խավի Մարտինեսը հանդիսանում է Աշխարհի 2010 թվականի և Եվրոպայի 2012 թվականի չեմպիոն: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |