10:50 ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ԲԱՎԱՐԻԱ - ՔԱԹԱՐ 1:0 | |
Երեկ Մյունխենում Բավարիան ընկերական հանդիպում անցակցրեց Քաթարի հավաքականի հետ և առվելության հասավ`1:0 հաշվով: Հաղթական գոլը իր հաշվին գրանցեց Բավարիայի մինչև 19 տարեկանների թիմի ֆուտբոլիստ` Նիկոլա Ելասիչը: Ողջ հանդիպմանը մասնակցեցին Մարտինեսը և Շվայնշտայգերը: Սովորաբար, երբ ֆուտբոլիստները հրավիրվում են ազգային հավքականները` թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնեսը մարզումներ է անցկացնում թիմի մյուս ֆուտբոլիստների հետ: Քաթարի հետ ընկերական խաղում կիսապաշտպանության հենակետային դրքում Հայնկեսը փորձարկեց Մարտինես-Շվայնշտայգեր զույգին, որը հավանաբար մրցաշրջանի ընթացքում կդառնա թիմի "սիրտը": Երեկվա խաղում արդեն կարելի էր նկատել զույգի հաջող խաղը: Բունդեսլիգայի հաջորդ տուրում Մայնց-Բավարիա խաղի ժամանակ Մարտինես-Շվայնշտայգեր հենակետային զույգը կարող է իր նորամուտը նշել: իսկ մինչ այդ Մարտինեսը պետք է ավելի շատ ինտեգրվի թիմում: Անձամբ ֆուտբոլիստը դրան հասնելու համար մեծ ջանքեր է գործադրում: Խավի արդեն սկսել է սովորել գերմաներեն և մասնավորապես բավարական բարբառը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |