Ձմեռային արձակուրդների վերջին ընկերկան խաղում Բավարիան արտագնա `4:0 հաշվով հաղթանակ տարավ 3 Բունդեսլիգայի ներկայացուցիչ Ռոտ Վայս Էրֆուրտի նկատմամբ: Մյունխենիցներից աչքի ընկան Ռոբենը,Կրոսը,Մյուլլերը և Շվայնշտայգերը: Այսպիսով Մյունխենցիները ավարտեցին արձակուրդները և այժմ կնախապատրաստվեն Բունդեսլիգայի երկրորդ շրջանի առաջին խաղին: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Բավարիան կհյուրընկալվի առաջին շրջանը գերազանց անցկացրած Մյունխենգլադբախի Բորուսիային: Ի դեպ այս թիմերի մոյւնխենյան հանդիպումը ավարտվել էր Բորուսիայի 0:1 հաշվով անակընկալ հաղթանակով:
ՌՈՏ ՎԱՅՍ ԷՐՖՈՒՐՏ - ԲԱՎԱՐԻԱ 0:4 գոլեր` Կրոս 12',Ռոբեն 38',Մյուլլեր 60', Շվայնշտայգեր 90'
|