14:33 ԸՍՏ ՀՅՈՆԵՍԻ ԵՎ ԲԵԿԵՆԲԱՈՒԵՐԻ ԱՄԵՆԱԹՈՒՅԼԸ ԲՈՐՈՒՍԻԱՆ Է | |
Մյունխենի Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը և ֆրանց Բեկենբաուերը հայտարարել են, որ իրենք կուզեին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում հանդիպել Դորտմունդի Բորուսիային։ "Բորուսիան ամենաթույլն է այն թիմերի մեջ, որոնք շարունակում են ելույթները Չեմպիոնների լիգայում։ Նրանց հնարավոր է հաղթել, ընդ որում, այնպես, ինչպես՝ իսպանացիներին։ Բայց Բորուսիան կլիներ այն մրցակիցը, որի նկատմամբ առավելության հասնելու առումով ավելի մեծ հնավորություններ կունենայինք",-հայտարարել է մյունխենցիների նախագահը: "Եզրափակիչ դուրս գալու համար մեզ լավ կլինի, որ բաժին հասնի Բորուսիան: Այդ երեքից Բորուսիան ամենաթույլն է",- նշել է Կայզեր Ֆրանցը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|