14:44 ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ."ԱԼ ԱՀԼԻ ԿԱՀԻՐ" - "ԲԱՎԱՐԻԱ" 1:2 | |
Երեկ` Դոհայում Բավարիան ստուգողական հանդիպում անցկացրեց եգիպտական Ալ Ահլի ֆուտբոլային ակումբի հետ: Մյունխենցիները Իվիցա Օլիչի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով պարտության մատնեցին աֆրիկական ակումբին: Ի դեպ հաղթական գնդակը խորվաթ ֆուտբոլիստը հեղինակեց հանդիպման վերջին ավելացրած րոպեին: Ի ուրախություն մյունխենյան ակումբի երկրպագուների հանդիպմանը մասնակցեց նաև վնասվածքից լիարժեք ապաքինված թիմի առաջատար Բաստիան Շվայնշտայգերը: ԱԼ ԱՀԼԻ - ԲԱՎԱՐԻԱ 1:2 Գոլեր` Բարաքաթ 49' - Օլիչ 31', 90+4' Նոյեր - Բոատենգ (Ռաֆինյա 72), վան Բույտեն, Բադշտուբեր, Լահմ - Տիմոշչուկ (Լուիս Գուստավո 66), Շվայնշտայգեր (Ալաբա 70) - Ռոբեն, Մյուլլեր, Կրոս (Պրանյիչ 80) - Գոմես (Օլիչ11) | |
|
Մեկնաբանություններ: 0 | |