02:53 ՅԱՆ ՌԵԳԵՆՍԲՈՒՐԳ-ԲԱՎԱՐԻԱ. ՀԱՅՆԿԵՍԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ | |
Գերմանիայի գավաթի 1/32-րդ եզրափակիչ փուլում Բավարիան մրցակցի հարկի տակ` 0:4 հաշվով ջախջախեց 2-րդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ Յան Ռեգենսբուրգին: "Առաջին 20 րոպեի ընթացքում մենք ունեինք որոշակի խնդիրներ, քանի որ Յան Ռեգենսբուրգը շատ լավ էր օգտագործում իր մարտավարությունը եւ չէր թողնում ազատ տարածք: Առաջին գոլից հետո թիմը լիովին ներգրավվեց խաղին եւ շարունակեց այդպես խաղալ մինչեւ վերջ: Խաղի երկրորդ կեսում իրեն շատ լավ դրսեւորեց
Շերդան Շակիրին : Նա խաղում էր շատ արդյունավետ, դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:" - նշել է Հայնկեսը:
Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 0 | |