21:54 ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ | |
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հրապարակել է վերջնական կազմը, որը մեկնելու է Եվրո-2012: Վերջնական կազմից դուրս են մնացել` Մյոնխենգլադբախի "Բորուսիայի" դարպասապահ Մարկ-Անդրե Տեր-Շտեգենը, Դորտմունդի "Բորուսիայի" կիսապաշտպան Սվեն Բենդերը, "Շալկե-04"-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը եւ "Շտուտգարտի" հարձակվող Կակաուն: Լյովի տրամադրության տակ մնացել են հետեւյալ 23 ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Մանուել Նոյեր ("Բավարիա"), Տիմ Վիզե ("Վերդեր"), Ռոն Ռոբերտ Ցիլեր ("Հաննովեր"): Պաշտպաններ. Հոլգեր Բադշտուբեր, Ֆիլիպ Լահմ, Ժերոմ Բոատենգ (բոլորն էլ` "Բավարիա"), Մարսել Շմելցեր, Մատս Հումելս (երկուսն էլ` "Բորուսիա" Դորտմունդ), Պեր Մերտեզակեր ("Արսենալ", Անգլիա), Բենեդիկտ Հյովեդես ("Շալկե-04"): Կիսապաշտպաններ. Բաստիան Շվայնշտայգեր, Տոնի Կրոոս, Թոմաս Մյուլլեր (բոլորն էլ` "Բավարիա"), Անդրե Շուրլե, Լարս Բենդեր ("Բայեր"), Սամի Խեդիրա, Մեսութ Օզիլ (երկուսն էլ` "Ռեալ" Մադրիդ, Իսպանիա), Մարկո Ռոյս ("Բորուսիա" Մյոնխենգլադբախ), Իլքայ Գյունդողան, Մարիո Գյոտցե (երկուսն էլ` "Բորուսիա" Դորտմունդ), Լուկաշ Պոդոլսկի ("Արսենալ", Անգլիա): Հարձակվողներ. Մարիո Գոմես ("Բավարիա"), Միրոսլավ Կլոզե ("Լացիո", Իտալիա): | |
|
Մեկնաբանություններ: 0 | |