17:55 ԶԱՄՄԵՐ."ՉԵԼՍԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԱՆԱՐԴԱՐ ԷՐ" | |
Գերմանիայի ֆուտբոլային միության մարզական տնօրեն Մատիաս Զամերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բավարիայի» նկատմամբ «Չելսիի» տոնած հաղթանակի վերաբերյալ: «Մենք շնորհավորում ենք «Չելսիին», սակայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում նրա հաղթանակը անարդար էր: Եթե ֆուտբոլի ապագան այնպիսին է, ինչպես խաղաց այս թիմը, ապա դա ողբերգություն է: Իսկ «Բավարիան» երրորդ անգամ երկրորդ տեղ գրավեց» – Զամերի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ն: Հիշեցնենք, որ երեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա» – «Չելսի» խաղը հիմնական և լրացուցիչ ժամանակում ավարտվեց ոչ-ոքի, իսկ ետխաղյա 11-մետրանոց հարվածաշարերով բախտը ժպտաց անգլիական ակումբին: sportarmenia.am
| |
|
Մեկնաբանություններ: 3 | ||||||||
|