16:38 ԶԱՄՄԵՐԻ ԵՎ ՀԱՅՆԿԵՍԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԸ ՀԱՐԹՎԱԾ Է | |
Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի և մարզական տնօրեն Մատիաս Զամերի միջև այլևս տարաձայնություններ չկան, հաղորդում է Bild-ը: Հիշեցնենք, որ Հայնկեսը քննադատել էր Զամերին «Վերդերի» հետ խաղից հետո թիմին տված գնահատականի համար, որտեղ մյունխենցիները հաղթել էին 2:0 հաշվով: Հայնկեսը նշել էր, որ Զամերի հրապարակավ քննադատություններն անտեղին են ու օգուտ չեն բերում ոչ ակումբին, ոչ թիմին: «Հայնկեսը և Զամերն անկեղծ զրույց են ունեցել, որի արդյունքում այս թեման փակված է, նրանք հաշտվել են: Վստահ եմ, որ նրանք կշարունակեն համատեղ աշխատանքը լիակատար համերաշխության ու վստահության պայմաններում»,-նշել է Ռումենիգեն: Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |