13:45 ԶԱՄՄԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՎԱՆ ԳԱԼԻՆ | |
Հոլանդացի հայտնի մասնագետ Լուիս վան Գալն օրեր առաջ հայտարարել էր, որ ինքը կմնար «Բավարիայում», եթե չլիներ ակումբի նախագահ Ուլի Հյոնեսն, ով ամեն ինչ արել է իրեն ակումբից հեռացնելու համար։ Այսօր մյունխենյան ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերն ասել է, որ համաձայն չէ հոլանդացու քննադատության հետ։ ««Բավարիան» մեկ դերասանի շոու չէ, չնայած որոշ մարդկանց հայտարարություններին։ Այդպես է ինձ հուշում նաև իմ փորձը, քանի որ այստեղ աշխատում եմ։ Նման մեծ ակումբում ողջ իշխանությունը չի կարող կենտրոնացած լինել մեկ մարդու ձեռքում՝ միանձնյա որոշումներ կայացնելու համար», – ասել է Զամերը։ Այս մասին հաղորդում է հոլանդական FCUpdate.nl կայքը։ Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 0 | |