11:50 ԶԱՄՄԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՀԱՅՆԿԵՍԻՆ | |
Բավարիայի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը մեկնաբանել է օրեր առաջ թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի և Բորուսիայի մարզիչ Յուրգեն Կլոպի միջև եղած բանավեճը: Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչ Բավարիա- Բորուսիա Դ խաղից հետո դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բավարիային համեմատել էր չինական արդյունաբերության հետ և նշել էր, որ մյունխենյան ակումբը կրկնօրինակում է Բորուսիայի խաղային փիլիսոփայությունը և այդպիով նա հայնկեսին մեղադրել էր գրագողության մեջ: Այդ ամենին համապատասխան կերպով արձագանքել էր Յուպ Հայնկեսը: "Մենք այժմ գտնվում ենք հիանալի իրավիճակում և չպետք է շեղվենք անիմաստ թեմաների ուղղությամբ: Մենք արձագանքում ենք դորտմունդիցիների խոսքերին, բայց մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ մեր խաղի վրա և շարունակել նույն կերպով հանդես գալ: Մենք պետք է ավելի կարգապահ լինենք մեր ակումբում",-ասել է Զամմերը: | |
|
Մեկնաբանություններ: 0 | |