15:10 Զիդան. «Ոսկե գնդակը» կտայի կա´մ Ռիբերիին, կա´մ Ռոնալդուին | |
Ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանի կարծիքով 2013 թ. «Ոսկե գնդակը» պիտի բաժին հասնի կա´մ Ֆրանկ Ռիբերիին, կա´մ Կրիշտիանու Ռոնալդուին։ Վերջին չորս տարիներին մրցանակն ստանում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին։ Արգենտինացու հիմնական մրցակիցներն այս տարի հենց Ռիբերին և Ռոնալդուն են։ «Հույս ունեմ՝ մրցանակն այս զույգից մեկը կստանա։ Նրանք երկուսն էլ վաստակել են դա,-ասել է Զիդանը։- Եթե երկու «Ոսկե գնդակ» լիներ, ապա ես երկուսին էլ կտայի։ Բայց մրցանակը մեկն է, և ես չեմ որոշել՝ նրանցից ով է առավել արժանի»։ Զիդանը, ով այժմ Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտտիի օգնականն է, մեկնաբանել է նաև Գարեթ Բեյլի տեղափոխությունը «սերուցքայինների» շարքեր։ Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը Բեյլի համար վճարել է 100 մլն եվրո։ «Տասը տարի առաջ ինձ համար 76 մլն եվրո են վճարել, և այն ժամանակ ես ասել եմ, որ դա չափազանց շատ է։ Հիմա ևս ես մտածում եմ, որ ֆուտբոլիստը չպետք է այդքան արժենա։ Ցավոք՝ ֆուտբոլն այդպիսին է։ Նման գումարներն անհասկանալի են»,-ասել է Զիդանը։ Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 0 | |