16:45 «Բավարիան»` Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութ) | |
Եվրոպայի Սուպերգավաթի «Բավարիա»-«Չելսի» հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակահատվածում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին. առաջին խաղակեսի մեկնարկում աչքի ընկավ Ֆերնանդո Տորրեսը (8), երկրորդ կեսում հաշիվը հավասարեցրեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ֆրանկ Ռիբերին (47): Ֆրանսիացի կիսապաշտպանի գոլից հետո' հիմնական ժամանակահատվածում, հաշվի մեջ փոփոխություններ չեղան, իսկ ահա «Չելսին» կորուստ ունեցավ' 85-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով' խաղադաշտը լքեց Ռամիրեսը: Ժոզե Մոուրինյոյի սաները, սակայն, ավելցրած ժամանակահատվածում առաջինն աչքի ընկան. 90+3-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը: Թվում էր' «Չելսին» այլևս հաղթանակը բաց չի թողնի, սակայն 121-րդ րոպեին Խավի Մարտինեսը հույս արթնացրեց իր թիմի մոտ: 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ գտնվեցին մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները: «Բավարիա»-«Չելսի»' 2:2 11 մետրանոց հարվածաշար' 5:4 Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 3 | ||||||||
|