10:24 ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՏՈՒՐ 18.ԲՈՐՈՒՍԻԱ ՄՅՈՒՆԽԵՆԳԼԱԴԲԱԽ - ԲԱՎԱՐԻԱ 3:1 | |
Երեկ ուշ երեկոյան` Բորուսիա Մյունխենգլադբախ - Բավարիա հանդիպումով մեկնարկեց Բունեդսլիգայի 18-րդ տուրը: Գլադբախյան ակումբի ֆուտբոլիստները արժանիորեն 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին առաջնության առաջատարի նկատմամբ: Բավարիայի համար խաղասկիզբը բավականին անհաջող դասավորվեց: Արդեն 11-րդ րոպեին Մանուել Նոյերի "մանկական" սխալից հետո Մարկո Ռոյսը առաջ մղեց Բորուսիային: Բավարիան մեղմ ասած առաջին խաղակեսը քնած անցկացրեց և դրա համար ևս մեկ անգամ պատժվեց բաց թողած գնդակով: 41-րդ րոպեին օգտվելով Բավարիայի պաշտպանների դիրքային սխալից` Պատրիկ Հերմանը հիանալի փոխանցում ստանալով Մայկ Հանկեից, առանց որևէ դժվարությամբ գնդակն մխրճեց մրցակցի դարպասը`2:0: Երկրորդ խաղակեսում Բավարիայի կողմից սպասվող գրոհների տարափ այդպես էլ տեղի չունեցավ: Ակնհայտորեն երևաց, որ Բավարիան մտովի դեռ չի վերադարձել ձմեռային արձակուրդներից: Թիմը հիասթափեցրեց իր տխուր և անատամ խաղով: Չափազանց անհաջող հանդես եկավ թիմի պաշտպանությունը: Մարկո Ռոյսը և Պատրիկ Հերմանը ողջ խաղի ընթացքում պարզապես "ծվատեցին" բավարական պաշտպանությունը:Դա բերեց նրան, որ Բորուսիան խփեց նաև երրորդ գնդակը: Մարկո Ռոյսի "ոսկերչական" փոխանցումից հետո Հերմանը իր հաշվին դուբլ գրանցեց` 3:0: Չնայած նրան, որ մի քանի րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Շվայնշտայգերը խփեց հեղինակության գոլը, այդուհանդերձ մյունխենցիներին ավելին անել պարզապես չհաջողվեց` 3:1: Խաղի Հիասթափությունը` Հանդիպումից առաջ ենթադրվում էր, որ Բավարիային բավականին բարդ հանդիպում է սպասվելու, սակայն ոչ-ոք չեր կարող հավատալ, որ Բավարիան կհանձնվի առանց պայքարի:Թիմը բոլորի համար անսպասելիորեն հանդիպմանը ներկայացավ բավականին հոգնած տեսքով: Խաղի հերոսը` Տաղանդավոր գերմանացին շարունակում է խաղից խաղ աճել և հաճելիորեն զարմացնել բոլորին: Մարկո Ռոյսը բացեց խաղի հաշիվը և օգնեց աչքի ընկնել խաղի մյուս հերոս` Պատրիկ Հերմանին:
| |
|
Մեկնաբանություններ: 7 | ||||||||||||
|