12:27 ԲԱՎԱՐԻԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ | |
Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչում Բավարիան հյուրընկալվելիս գեղեցիկ ոճով, վստահ հաղթանակ տոնեց Շտուտգարտի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս խաղում Հայկենսը պահեստայինների նստարանին էր թողել Արիեն Ռոբեին: Նրա փոխարեն աջ եզր էր տեղափոխվել Թոմաս Մյուլլերը, ով այդ դիրքում իրեն փայլուն դրսևորեց և դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանության կենտրոնում տեղ էր զբաղեցրել Տոնի Կրոսը, իսկ հենակետայինի դիրքում մարզիչը վստահել էր Շվայնշտայգերին-Լուիս Գուստավոին զույգին: Սակայն ի տխրություն Բավարիայի երկրպագուների` Շվայնշտայգերը խաղասկզբում վնասվածք ստացավ և 17-րդ րոպեին փոխարինվեց: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Դավիդ Ալաբան: Ի դեպ ավստրիացին նույնպես բավականին լավ տպավորություն թողեց: Եվ ընդհանրապես ողջ թիմը բավականին բարձրակարգ խաղ ցուցադրեց:Այս խաղում երևաց մարզչական ձեռագիր, որը և հանդիսացավ հաջողության գրավականը: Հարկ է նշել, որ Ռոբենի բացակայության պայմաններում` թիմը, հարձակվողական գործողությունների ժամանակ ավելի հետաքրքիր էր դիտվում: "ՇՏՈՒՏԳԱՐՏ" - "ԲԱՎԱՐԻԱ" - 0:2 (0:1) 1-ին խաղակես 2-րդ խաղակես | |
|
Մեկնաբանություններ: 3 | ||||||||
|