12:41 ԲԱԶԵԼ -ԲԱՎԱՐԻԱ. ՀԵՏԽԱՂՅԱ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ` Բազել-Բավարիա (1:0) խաղից հետո Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ իր թիմը կարող է շրջանցել Բազելին: "Այսօր մենք բավականաչափ պասիվ էինք մրցակցի դարպասների մոտ և բավականաչափ սխալներ գործեցինք: Ահազանգն արդեն եղել է, սակայն առջևում պատասխան հանդիպումն է, և դեռ կարող ենք շտկել իրավիճակը: Նման իրավիճակի ես արդեն հանդիպել եմ իմ մարզչական կարիերայում: Մենք միանշանակ ի զորու ենք սեփական հարկի տակ Բազելին հաղթել 2:0 հաշվով", ասել է Հայնկեսը: Իսկ ահա Բազելի գլխավոր մարզիչ Հեյկո Ֆոգելը նշել է, որ իր թիմը պատասխան խաղում կձգտի գոլ խփել և բարդացնել մրցակցի խնդիրը: "Առաջին խաղակեսում ցուցադրած խաղն ինձ այնքան էլ չգոհացրեց. հարձակման գծում բարդ խնդիրներ չէինք առաջադրում մրցակցին: Գիտակցում ենք, որ սա ընդամենը գործի կեսն է, սակայն թիմը ներդաշնակ էր խաղում: Ամեն օր մենք հաճույք ենք ստանում մեր աշխատանքից, ինչը պետք է մի օր արդյունք տա: Այս հաղթանակը դեռ չի նշանակում, որ մենք հաջորդ փուլում ենք, սակայն մեր թիմը կարողանում է հյուրընկալվելիս գոլ խփել: Եթե հաջողվի Մյունխենում աչքի ընկնել, ապա Բավարիայի խնդիրը շատ կբարդանա",նշել է Ֆոգելը | |
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|