Բազելից կրած պարտությունից հետո Բավարիայի պատվավոր նախագահ, լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը խիստ քննադատության է ենթարկել թիմի ֆուտբոլիստներին և ղեկավարներին:
"Եկել է պահը, երբ ֆուտբոլիստները պետք է որոշեն` ուզում են խաղալ թոփ մակարդակով, թե հանդես գալ ինչպես միջակ եվրոպական ակումբ: Ներլինգերը,Հյոնեսը և Ռումենիգեն պետք է դասեր քաղեն և միջամտեն այս հարցին: Հայնկեսի որակավորման վերաբերյալ ոչ մի կասկած չունեմ: Նա անում է այն ամենը ինչ նրանից կախված է: Բազելից կրած պարտությունից հետո հանդերձարանում պետք է առաջատար գտնվի և բարկանա իր խաղընկերների վրա, քաջալերի նրանց և իր հետեևից տանի թիմը: Ժամանակին նման կերպ վարվում էր Օլիվեր Կահնը",հայտարարել է Բեկենբաուերը:
|