12:29 ԲԵՆԴԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՇՎԱՅՆՇՏԱՅԳԵՐԻՆ | |
Հերթական հնարավոր տրանսֆերային լուրը Բավարիայից: Այս անգամ Լեվերկուզենի Բայերի ունիվերսալ ֆուտբոլիստ Լարս Բենդերն է: Նշվում է, որ Բենդերին ցանկանում են տեսնել որպես փոխարինող Շվայնշտայգերին, այդպես էր նաև Յուվենտուսի կիսապաշտպան Մարկիզիոյի և բասկ Խավի Մարտինեսի դեպքում: Բավարիայի մարզիչ Յուպ Հայնկեսը նշել է, որ անհրաժեշտ է ունենալ Բաստիանին փոխարինող և նրա կարծիքով անցած մրցաշրջանի անհաջողությունները կապված էին հենց այդ խնդրի հետ: SPORT1-ին տված հարցազրույցում Մաթիաս Զամմերը չի հաստատել այդ լուրերը, բայց չի էլ մերժել: Նա նշել է, որ Բավարիային պետք է ձեռք բերել երիտասարդ գերմանացի տաղանդների: Կցորդներ: Նկարներ 1 | |
|
Մեկնաբանություններ: 3 | ||||||||
|