19:34 ՀԱՅՆԿԵՍ."ԲՈԱՏԵՆԳԸ ՀԱՃԱԽԱԿԻ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ " | |
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը կոչ է արել թիմի պաշտպան Ժերոմ Բոատենգին ավելի լուրջ վերաբերվել մարզումներին մեծ քանակությամբ սխալներից խուսափելու համար: «Ջերոմ Բոատենգը պետք է նվազագույնի հասցնի սխալները: Նա իրավունք չունի սխալվել, երբ խաղում է «Բավարիայի» կազմում: Դուք միշտ քննադատության կենթարկվեք, եթե սխալներ անեք Գերմանիայի գավաթի կամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Սակայն ես վստահ եմ, որ Բոատենգը կուղղվի», – Հայնկեսի խոսքերը մեջբերում է Kicker-ը: Նշենք, որ վերջերս գերմանական լրատվամիջոցները հաճախ էին քննադատում Բոատենգին խաղադաշտում անուշադիր գործելու և հաճախակի սխալներ թույլ տալու համար: Աղբյուր` Sportarmenia.com | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|