11:06 ԲՈՐՈՒՍԻԱՆ ՋԱԽՋԱԽԵՑ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ ԵՎ ՀՌՉԱԿՎԵՑ ԵՐԿՐԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ | |
Կայացավ Գերմանիայի գավաթի եզրափակիչը: Բեռլինի «Օլիպիաշտադիոնում» երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» մրցեց «Բավարիայի» հետ: Մյունխենցիները տրամադրվել էին վրեժխնդիր լինել առաջնությունում չեմպիոնական տիտղոսը զիջելու համար, սակայն Կագավան արդեն 4-րդ րոպեին բացեց հաշիվը: Այնուհետև Ռոբենը հնարավորություն ստացավ 11 մետրանոց իրացնելու և չվրիպեց: Թվում էր, որ առաջին կեսն այսպես էլ կավարտվի, բայց առաջին կեսի վերջին 5 րոպենիերին դորտմունդցիներին հաջողվեց երկու գոլ խփել, նախ Հումելսը հստակ իրացրեց 11 մետրանոցը, իսկ Լևանդովսկին ծանր կացության մեջ դրեց բավարացիներին: Իսկ երբ երկրորդ կեսում Լևանդովսկին ևս մեկ անգամ գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը, բավարացիներին անմիջապես պարզ դարձավ, որ Գերմանիայում տիտղոս նվաճելը այս մրցաշրջանում անհնար է: Խաղավերջում թիմերը մեկական գնդակ անցկացրին միմյանց դարպասը: Դորտմունդը ցնծում է, իսկ Մյունխենի «Բավարիան» մտածելու լուրջ խնդիր ունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ:
1:0- Կագավա՝4, 1:1-Ռոբեն՝25, 2:1-Հումելս՝ 41 11մ, 3:1,4:1-Լևանդովսկի՝45,58, 4:2-Ռիբերի՝75, 5:2-Լևանդովսկի՝81:
Աղբյուր`armsport.am | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|