22:02 ԲՈՒՆԴԵՍԼԻԳԱ. ՏՈՒՐ 33.ԲԱՎԱՐԻԱ-ՇՏՈՒՏԳԱՐՏ 2:0 | |
Գերմանիայի առաջնության նախավերջին տուրում Բավարիան Սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Շտուտգարտի դարպասը: Ինչպես և Բունդեսլիգայի վերջին հանդիպումներին, այնպես էլ այս խաղին Բավարիան խաղադաշտ էր դուրս եկել ոչ հիմնական կազմով: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Ռեալի հետ ծանրագույն հանդիպումից հետո Յուպ Հայնկեսը հանգստանալու հնարավորություն էր ընձեռել թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներին, այդ թվում և դարպասապահ Մանուել Նոյերին: 32-րդ րոպեին Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Մարիո Գոմեսը, ով առաջնություն իր խփած գոլերի քանակը հասցրեց 26-ի, սակայն լավագույն ռմբարկուների պայքարում մեկ գնդակով շարունակում է զիջել Շալկե 04-ի հարձակվող Կլաաս Յան-Հունտելարին: Հանդիպման վերջին րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Թոմաս Մյուլլերը`2:0: Չնայած, որ Շտուտգարտի ֆուտբոլիստների երկու հարվածներից հետո գնդակը երկու դեպքում հետ մղվեց հորիզոնական դարպասաձողից, այդուհանդերձ Բավարիան առանց մեծ դժվարությամբ հանդպումը ավարտեց հաղթականակով: ԲԱՎԱՐԻԱ - ՇՏՈՒՏԳԱՐՏ 2:0 Գոլեր` Գոմես 32, Մյուլլեր 90 "Բավարիա": Բուտ, Ռաֆինյա, Տիմոշչուկ, Բադշտուբեր, Կոնտենտո, Գուստավո, Պրանյիչ (Ռոբբեն 74), Ուսամի (Շբայնշտայգեր 56), Մյուլլեր, Օլիչ, Գոմես (Ալաբա 46) Մարզիչ` Հայնկես "Շտուտգարտ": Ուլրայխ, Մազա, Սակայի, Մոլինարո, Նիդերմայեր, Գենտներ, Հայնալ, Կվիստ (Կակաու 46), Օկազակի (Շիբեր 64), Հարնիկ (Տրաորե 79), Իբիշևիչ Մազիչ` Լաբադիա | |
|
Մեկնաբանություններ: 4 | |||||||||
|