11:13 ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԲԱՎԱՐԻԱՆ-ԲԱԶԵԼ 7:0. ՄՅՈՒՆԽԵՆՑԻՆԵՐԸ ՀԱՋՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ | |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Բավարիան սեփական հարկի տակ 7 անպատասխան գնդակ ուղարկեց շվեյցարական Բազելի դարպասը և երկու խաղերի արդյունքում մրցակցին պարտության մատնելով ընդհանուր` 7:1 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ: Առաջին խաղում Բազելը սեփական հարկի տակ կարողացել էր նվազագույն հաշվով առավելության հասնել Բավարիայի նկատմամբ, սակայն պատասխան խաղում մյունխենյան գրանդը խաղադաշտ դուրս եկավ լիովին այլ տրամադրությամբ: Առաջին խաղում հավանաբար Բազելը չպետք է բարկացներ Բավարիային: Մյունխենցիները առաջին րոպեներից գործի անցան ու արդեն 11-րդ րոպեին Ռոբենի ջանքերով վերականգնեցին ընդհանուր դիմակայության հավասարակշռությունը: Խփած գնդակից հետո տանտերերը արագորեն կարող էին խփել նաև երկորդը, սակայն մի քանի դրվագներում անձնուրաց խաղով իր թիմին փրկեց հյուրերի դարպասպահ Սոմերը: Մինչ խաղակեսի ավարատը Բազելը ամեն կերպ կարողացավ գնդակ բաց չթողել, բայց Բավարիան այդուհանդերձ հասավ իր ուզածին: Նախ 42-րդ րոպեին Մյուլերը հաշիվը կրկնապատկեց, իսկ 45-րդ րոպեին ստանդարտ խաղարկման արդյունքում տանտերերի հաջողությունը եռապատկեց Մարիո Գոմեսը: Գերմանական ակումբը դիմակայության ելքը կարողացավ վճռել հենց առաջին խաղակեսում: Ակնհայտ երևաց, որ Բազելը ինչպես հարկն է չէր կարողացել տրամադրվել վերոնշյալ խաղին: Հավանաբար ֆոգելի սաները իրենց վերջին փայլուն հաջողություններից հետո դեռևս գտնվում էին "7-րդ երկնքում": Սակայն երկրորդ խաղակեսում Բավարիան կանգ չառավ և շվեյացրացիներին "իջեցրեց" այնտեղից, ու այն էլ ինչպես "իջեցրեց": Տանտերեը մեկը մյուսի հետևից շարունակում էին գնդակներ ուղարկել խեղճացած շվեյացարացիների դարպասը: "Սուպեր" Մարիոն առաջին խաղակեսում խփած գնդակին գումարեց ևս երեք և դարձավ "պոկերի" հեղինակ: Գերմանացի ռմբարկուին միայն մեկ գնդակ չբավականեցրեց կրկնելու նախորդ շաբաթ Բարսելոնա - Բայեր(7:1) խաղում Լիոնել Մեսսի ռեկորդը: Չնայած, որ խաղավերջում Ռոբենը այդ հարցում կարող էր օգնել Գոմեսին, սակայն հոլանդացին որոշեց փոխանցում չկատարել խաղընկերոջ և ինքը աչքի ընկավ: Գոմեսին չհաջողվեց, բայց Բավարիային հաջողվեց գերազանցել Բարսելոնայի ռեկորդը: Ի տարբերություն կատալոնյան ակումբի`մյունխենցիները մրցակցին հաղթեցին չոր հաշվով: Հարկ է նշել, որ Ռիբերին և Ռոբենը ընդհանուր դարձան 5 գոլային փոխանցման հեղինակ` 3-ը Ռիբերին և 2-ը Ռոբենը: Այդ ամենին գումարած հոլանդացին նաև երկու գնդակ գրանցեց իր հաշվին: Բունդեսլիգայի շրջանակում շաբաթ օր կայացած խաղում Հայնկեսի սաները Հաֆենհայմի նկատմամաբ 7:1 հաշվով առավելության հասնելուց հետո 7 գնդակ ուղարկեցին նաև Բազելի դարպասը: Ընդհանուր հաշվով Բավարիան վերջին երկու խաղում մրցակիցների դարպասը կարողացավ խոցել 14 անգամ: Ավելի քան համոզիչ հաղթանակներից հետո մյունխենյան ակումբը կարելի է ասել, որ լիովին հաղթահարեց խաղային և հոգեբանական ճգնաժամը և լիիրավ համարվում է Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: Չմոռանանք, որ եզրափակիչը կայանալու է հենց Մյունխենի "Ալյանս Արենայում": Իսկ Բավարիայի գլխավոր նպատակը մնում է այնտեղ հասնելը և հեղինակավոր մրցաշարում վերջիվերջո հաղթանակ տանելը: 13 մարտի."Ալիանց Արենա" մարզադաշտ. Մյունխեն "ԲԱՎԱՐԻԱ" - "ԲԱԶԵԼ" - 7:0 (3:0) Գոլեր`: Ռոբեն 10, 80, Մյուլլեր 41, Գոմես 43, 51, 60, 65 "Բավարիա": Նոյեր, Բադշտուբեր, Բոատենգ, Լահմ, Ալաբա, Ռիբերի (Պրանյիչ 78), Կրոս, Լուիս Գուստավո, Ռոբեն (Տիմոշչուկ 81), Մյուլլեր (Շվայնշտայգեր 69), Գոմես "Բազել": Զոմմեր, Ջու-հու, Դրագովիչ, Աբրահամ, Շտայնհոֆեր (Դեգեն 68), Ֆ.Ֆրայ (Շտոկեր 61), Չակա, Կաբրալ, Շակիրի (Զուա 79), Ա.Ֆրայ, Շտրելլեր Զգուշացումներ` Կաբրալ 72, Բոատենգ 79 Առաջին հանդիպում - 0:1 Արտակ Վահանսարյան
| |
|
Մեկնաբանություններ: 10 | |||||||||||||||
|