Մյունխենգլադբախի Բորուսիայի բրազիլացի պաշտպան Դանտեն (Դանտե Բոնֆիմ Կոստա Սանտոս) մոտ ժամանակում պայմանագիր կկնքի Մյունխենի Բավարիայի հետ: Գեևրմանական հեղիանակվոր Kicker պարբերականի տեղեկություններով` Բավարիան ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն համաձայնության է եկել Բորուսիայի հետ: Մյունխենցիներըը կենտրոնական պաշտպանի համար մյունխենգլադբախյան ակումբին կվճարեն 4,7 մլն եվրո:
Այժմ Բավարիայի ներկայացուցիչներին մնում է միայն Դանտեի հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները, որից մի քանի օր անց տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարություն կտարածվի: