10:44 ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՍՏԱՑԱՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ | |
Ուրախալի նորություն Բավարիայի հայ երկրպագուների համար: Այսուհետ "Բավարիայի Առաջին հայկական ֆան ակումբը" կունենա պաշտոնական կարգավիճակ: Այն կմտնի "Die Roten Fans" միջազգային պաշտոնական ֆան ակումբի կազմի մեջ, որպես Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբ: "Die Roten Fans Fanclub"-ը աշխարհում համարվում է Բավարիայի ամենաինտերնացիոնալ ֆան ակումբը և ինչպես ողջ ԱՊՀ տարածքում, այնպես էլ Գերմանիայում վայելում է մեծ հեղինակություն: Այս ֆան ակումբը իր մեջ ներառում է հատկապես նախկին խորհդրային երկրների հանրապետությունների և քաղաքների ֆան ակումբները: Երկու օրյա բանակցություններից հետո հայաստանյան ֆան շարժումը համաձայնվեց դառնալ մեծ ընտանիքի մի մասը: Հայաստանը DRF խորհրդում կներկայացնի "Առաջին հայկական ֆան ակումբի" նախագահ` Արտակ Վահանսարյանը: Մինչև նոյեմբերի 28-ը բոլոր հայ բավարացիները կարող են իրենց տվյալները ներկայացնել մեր ֆան ակումբի ղեկավարությանը, իսկ դեկտեմբերի 1-ին դրանք կուղարկվեն Մյունխեն: Բոլոր գրանցված անդամները կունեն ֆան այցեքարտեր: Անդամագրվելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել http://dierotenfans.net/ կայքում, այնուհետև լրացնել հայտադիմումը և ուղարել khachik@tadevosyan.net հասցեին: Հայտադիմումների լրացման կարգի և մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրել`Bavaria-munchen.do.am@yandex.ru,khachik@tadevosyan.net հասցեներին, կամ զանգահարել 093 552 558, 096 003 826 հեռախոսահամարներով, ինչպես նաև այցելել մեր ֆեյսբուքյան խումբ` | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|