19:07 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ | |
Մեր շատ սիրելի հայ
բավարացիներ 2012 թվականը լավ և վատ առումներով դեռ երկար կմնա բոլորիս
հիշողություններում: Այս տարի մեր ֆան ակումբը բավականին մեծ զարգացում
ապրեց և այն համալրվեց տասնյակ նոր հայ բավարացիներով և վերջապես մենք
ստացանք Բավարիայի պաշտոնական երկրպագուի կարգավիճակ: Այս առումով իհարկե
ընթացիկ տարին հաջողված կարելի է համարել, սակայն ինչ վերաբերվում է մեր
սիրելի ակումբի տիտղոսներ նվաճելուն, ապա պետք է նշել, որ այս առումով ամեն
ինչ սարսափելի վատ ստացվեց: Բավարիան ձախողվեց բոլոր մրցաշարերում, իսկ
ամենաողբերգալին իհարկե Չեմպիոնների լիգայի չարաբաստիկ տնային եզրափակիչն
էր, որը ավարտվեց անհավատալի կերպով: Համոզված
եմ, որ նման պարտությունը Բավարիայի պատմության ընթացքում եղավ առաջինը և
վերջինը: Անկասկած 2013 թվականին մեր սիրելի ակումբը մեզ ուրախացնելու
բազմաթիվ առիթներ է ընձեռելու: Քանի, որ կյանքը պայքար է և ֆուտբոլն էլ
կյանք է, ապա պետք է նայել առաջ և հավատալ մեծ հաղթանակներին: Ուրախ
ենք , որ կարողացանք համախմբվել և ստեղծել մի յուրօրինակ ընտանիք, որտեղ
հավավքվել են մեր երկրի ամենայուրօրինակ երկրպագուները: Վերջում
ցանկանում ենք շնորհավորել հայ բավարացիների ամանորն ու սուրբ ծնունդը`
մաղթելով երջանկություն, սեր, համերաշխություն, խաղաղություն ու
անպարտելիություն: Առանձնակի մաղթում ենք, որպեսզի Բավարիան վերջապես
կարողանա նվաճել, այն բոլոր տիտղոսները, որոնք չկարողացավ նվաճել նախորդ մի
քանի տարիների ընթացքում: Հարգանքներով` Բավարիայի առաջին հայկական ֆան ակումբի հիմնադիր խորհուրդ | |
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|