18:26 ԷՖԵՆԲԵՐԳ."ԲԱՎԱՐԻԱՆ ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ" | |
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Շտեֆան Էֆենգերգը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա» – «Չելսի» խաղից առաջ կոչ է արել մյունխենցիներին անչափ ուշադիր գործել տուգանային հարվածների և անկյունայինների ժամանակ: «Բավարիայի» գլխավոր խնդիրը պաշտպանությունում հուսալի և հստակ գործելն է: «Չելսիի» կատարմամբ տուգանային և անկյունային հարվածները շատ վտանգավոր են: Վստահ եմ՝ այս խաղում վտանգավոր պահերը բավականին քիչ են լինելու: Ամեն ինչ կորոշի անհատական վարպետությունը», – Էֆենբերգի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Բավարիա» – «Չելսի» հանդիպումը տեղի կունենա այսօր Մյունխենում: Աղբյուր`sportarmenia.am | |
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|