Բունդեսլիգայի նախավերջին տուրում «Բավարիա»-ն վերջին հանդիպումը սեփական հարկի տակ անցկացրեց «Աուգսբուրգ»-ի հետ: Բավարական դերբիում Մյունխենցիները 3:0 հաշվով հաղթեցին մրցակցին, իսկ խաղից հետո տեղի ունեցավ մեդալների և չեմպիոնական տիտղոսի հանձնման արարողությունը: Արծաթյա սկուտեղն ու մեդալները ստանալուց հետո «Բավարիա»-ն բացօթյա ավտոբուսով մարզադաշտից շարժվեց դեպի քաղաքի սիրտը հանդիսացող` Մարիենպլաց հրապարակ, որտեղ բավարացիները կնշեն իրենց հաղթանակը: Տոնակատարությանը մասնակցում են նաև ակումբի անցյալի լեգենդար ֆուտբոլիստները:
«Բավարիա» - «Աուգսբուրգ»` 3:0 գոլեր` Մյուլլեր 68', Շաքիրի 82', Լուիս Գուստավո 87'
|