22:13 ԲԱՎԱՐԻԱՅԻ ԵՎ ՉԵԼՍԻԻ ՖԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԽԱՂԱՂ ԵԼՔՈՎ | |
Քիչ առաջ Բավարիայի և Չելսիի հայկական ֆան ակումբներ ընկերական հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի`6:6 հաշվով: Հանդիպումը տեղի ունեցավ Երևանի Խուլ և համրեր մշակույթի պալատում: Առաջին խաղակեսում նույնպես գրանցվեց խաղաղ դաշիքն` 1:1, իսկ ահա երկրորդ խաղակեսում հայ բավարացիները երկու գնդակի առավելություն ստացան: Սակայն հանդիպման վերջնամասում Չելսիի երկրպագուների թիմը կարողացավ ոչ միայն չեզոքացնել երկու գնդակի տարբերություն, այլև առաջ անցավ`5:6: Այդուհանդերձ Բավարիայի հայ երկրպագուները կարողացան կամային հատկանիշներ դրսևորել և վերականգնել հաշվի հավասարակշռությունը`6:6: Չնայած, որ հանդիպումը կրում էր ստուգողական բնույթ, բայց այն անցավ բավականին հետաքրքրիր ու անզիջում պայքարում: Լուսնկարները` Անահիտ Գրձելյանի | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|