Հինգշաբթի, 23.01.2025, 00:59
Գլխավոր » 2012 » Հունիս » 29 » ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԻՏԱԼԻԱՅԻՆ
10:49
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է ԻՏԱԼԻԱՅԻՆ
"Ֆուտբոլ խաղում են 22 հոգի և միշտ հաղթում են գերմանացիները, եթե չհանդիպեն իտալացիներին"

2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում ուժեղագույնին կորոշեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: Կիսաեզրափակիչ վերջին զույգում իտալացիները վստահ հաղթանակ տոնեցին առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներից` Գերմանիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկան եզրափակիչ:

Վերոնշյալ խաղում ամեն ինչ ընթացավ Իտալիայի սցենարով: Մեկնարկային րոպեներին գերմանացիները փորձեցին խաղն իրենց ձեռքը վերցնել և թելադրել իրենց կամքը, սակայն, ինչպես ցույց տվեց խաղի հետագա ընթացքը, Չեզարե Պրանդելիի սաները իրադարձությունների նման զարգացմանը պատրաստ էին լիովին: 


Գերմանիայի հախուռն ու մեկնարկային գրոհները հետ մղելուց հետո Իտալիան ապավինեց իր ֆիրմային խաղին և մրցակցի դարպասի մոտ ստեղծած եզակի պահերից մեկը ավարտեց  դարպասի գրավումով: Անտոնիո Կասանոն, օգտվելով մրցակցի պաշտպանների անվստահ ու անփույթ խաղից, գնդակ կախեց տուգանային հրապարակ, իսկ այնտեղ հերթապահող Մարիո Բալոտլեին գլխի հարվածով առաջ մղեց իր թիմին:

Գերմանացիների համար չնախատեսված գոլը շրջադարձային եղավ ողջ խաղի համար, քանի որ բաց թողած գնդակից հետո գերմանացիների բոլոր խաղաքարտերը խառնվեցին: Իսկ ահա իտալացիները, անցնելով խորը պաշտպանության, սկսեցին ապավինել հակագրոհային ֆուտբոլի: Սուր հակագրոհներից մեկի արդյունքում իտալացիները իրենց համար ստեղծեցին նպաստավոր պայմաններ: Մի քանի կտրուկ փոխանցումների արդյունքում կրկին հարվածային դիրքում հայտնվեց Մարիո Բալոտելին և դիպուկ հարվածով խոցեց Նոյերի պաշտպանած դարպասը`0:2

Երկրորդ խաղակեսում Յոահիմ Լյովը փոփոխությունների միջոցով փորձեց բեկել խաղի ընթացքը, սակայն ապարդյուն: Խաղի պատկերը կրկին չփոխվեց: Գերմանացիների ոչ նպատակային գրոհները իտալացիները չեզոքացնում էին առանց որևէ մեծ դժվարությամբ: Այդպես շարունակվեց մինչև խաղավերջ: Ճիշտ է խաղին ավելացրած լրացուցիչ ժամանակի 2-րդ րոպեին գերմանացիներին 11 մետրանոց նշակետից հաջողվեց խփել հեղինակության գնդակը,սակայն ավելին անել նրանց չհաջողվեց: 

Լյովը պարտվեց Պրանդելիին, Գերմանիան` Իտալիային:

Այսպիսով եզրափակիչում կհանդիպեն C խմբի առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները: Խմբային փուլի շրջանակում Իտալիայի և Իսպանիայի միջև կայացած խաղն ավարտվել էր `1:1 հաշվով:

Դիտումներ: 640 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 5
+1  
5 Robert328   (30.06.2012 22:04) [Նյութ]
Cavum em vor partvec Germanian,bayc Germanian tarav irar partutyan het mektex mi vogeshnchakan u timayin xax,vor@ amboxj arajnutyan @ntacqum vochmi tim cher cucadrel.Germaniayi nman vochmek chi karox xaxal.Partutyan mexavor@ Lown er ete inq@ meknarkayinum mcner skzbic Klose-in,Reus-in ev Schurrle-in vstah exeq vor Germanian khaxter.Inq@ erek haskacav ira sxal@,bayc arden usha dra hamar,Germaniayi timin petqa nor triner ujex tramabanutyamb u aveli lav fizikakanov,@nenc mard ov aveli lav kparapacni!!!
Amboxj srtov u hogov spasenq nor 2014 tvi arajnutyan@ u husov enq vor khaxtenq !!!

+1  
4 Christine   (29.06.2012 20:31) [Նյութ]
AVELACUM.jamanakn e eritasard ev taghandavor xaghacoghneri hnaravorutyunnern
i cuyc dnel

+1  
3 Christine   (29.06.2012 19:56) [Նյութ]
Shat apsos,es ashxarhi arajnutyunic heto esqan spasel ei ays arajnutyan@ husalov,vor im shat sireli Germanian khaxti,iroq apsos.Hamadzayn em vor Low@ meknarkum sxal kazm durs hanec,dra hamar 2 gol bac toxecinq.Bayc tox bolor@ lav imanan vor Germanian ashxarhi lavaguyn timn e.Spasenq 2014 tvakanin.

+1  
2 Oliver   (29.06.2012 13:18) [Նյութ]
Համաձայն եմ

0  
1 Rommel   (29.06.2012 12:35) [Նյութ]
IMHO es amen inch@ marzchakan sxal er ... Tenc el chhaskaca, te amenaarag tim@ es xaxum inchi cher vazum ? Inchi a Low@ Schweinsteigerin dnum himnakan kazm, ete inq@ vnasvacq uni, formi mech chi ... Podolskin @ndhanrapes nerkayis havaqakani makardakum chi ...
P.S 2010 in asum einq, vor tim@ progressa aprel, peta Lowin toxnel, vor tim@ aveli zargacni .. Isk hima et dzev barer@ el chen ogni ... Low@ petqa toxni tim@

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0