Բավարիայի հարձակվող Մարիո Գոմեսը խոստովանել է, որ նպատակ չունի լքել մյունխենյան ակումբը: Գերմանուհու և Իսպանացու որդին ընդգծել է, որ նրա բարեկամները իրեն միշտ հիշեցնում են իսպանական արմատների մասին և ցանկանում են նրան տեսնել Իսպանիայի առաջնությունում:
"Ես Մյունխենում ինձ հիանալի եմ զգում և հանդիսանում եմ թիմի մի մասը: Ինչ-որ բան փոխելու իմաստ չեմ տեսնում: Առայժմ մենք չենք գտնվում այնտեղ, որտեղ ես ուզում եմ տեսնել թիմին: Իմ բարեկամները ցանկանում են ինձ տեսնել Իսպանիայում, սակայն ես այնտեղ կարող եմ տեղափոխվել` ասենք 36 տարեկանում”,Գոմեսի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: