10:41 ՀԱՅՆԿԵՍ."ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՍԱՌՆԱՍՐՏՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑԻՆՔ" | |
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ "Մարսել" - "Բավարիա" (0:2) խաղից հետո մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը դժգոհել է իր թիմի ֆուտբոլիստներին մրցավարի կողմից 5 դեղին քարտ ցույց տալու վերաբերյալ: "Մենք այսօր անկրկնելի սառնասրտություն ցուցաբերեցինք, թեև բոլորը գիտեն, որ "Մարսելում" հեշտ չէ հանգիստ գործելը, որի ապացույցը մյուս թիմերի օրինակներն են, որոնք ժամանել են այստեղ: Կարեւոր պատասխան խաղից առաջ կարողացանք անառիկ պահել սեփական դարպասը: Միակ բանը, որն ինձ այսօր դուր չեկավ՝ ստացված 5 դեղին քարտերն էին",- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: | |
|
Մեկնաբանություններ: 2 | |||||||
|