Բավարիայի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցզրույցի ժամանակ հայտրարարել է, որ հաջորդ մրցաշրջանում հաջողության հասնելու համար Բավարիային պետք են լուրջ համալրումներ:
"Ակնհայտ է, որ պետք է ինչ-որ բան փոխել: Առաջին հերթին մեզ պետք են նոր որակյալ կատարողներ: Պետք է առաջանահերթ որակը լինի, այլ ոչ թե քանակը: Մեզ պետք է Շվայնշտայգերի նման թոփ-մակարդակի կիսապաշտպան: Ընթացիկ մրցաշրջանում Շվայնշտայգերի վնասվածքներ ստացավ և դրանք լրջորեն ազդեցին թիմի խաղի որակների վրա",-Հայնկեսի խոսքերը մեջբերում է ARD-ը: