02:06 ՀԱՅՆԿԵՍԸ ԿԻՍՎԵԼ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ | |
Առաջին խաղակեսում մենք պարտվեցինք, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Բորուսիա» Դորտմունդ - «Բավարիա» Մյունխեն (1:2)խաղից հետո գերմանացի մասնագետը պատմել է իր տպավորությունների մասին: «Առաջին խաղակեսում մենք պարտվեցինք, այդ իսկ պատճառով ստիպված էի մի քանի տակտիկական փոփոխություններ կատարել ընդմիջմանը: Երկու թիմերն էլ մեծ ճնշման տակ էին, սակայն իմ թիմի խաղացողներին խանգարում էր նաեւ ֆավորիտ համարվելու հանգամանքը»,- Հայնկեսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը: news.am | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|