15:43 ՀՈՒՆՏԵԼԱԱՐԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՇԱԼԿԵԻ ՀԵՏ | |
Հոլանդիայի հավաքականի և Շալկե 04-ի հարձակվող Կլաաս Յան-Հունտելաարը գերմանական ակումբի հետ դեռևս չի շտապում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը: Հոլանդացին հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ կկողմնորոշվի Եվրո-2012-ի ավարտից հետո: Շալկեի ղեկավարությունը նոր պայմանագիր է առաջարկել Հունտելաարին, սակայն ֆուտբոլիստը դեռևս չի պատասխանել նրանց նոր առաջարկին: Նշենք, որ օրեր առաջ գերմանական լրատվամիջոցներում նորություն տարածվեց, ըստ որի Բավարիան լրջորեն մտադրված է իր հարձակման գիծը ուժեղացնել հոլանդացի հարձակվողով: "Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ես մանրամասնորեն կմտածեմ: Այժմ ես կենտրոնացած եմ միայն իմ խաղի վրա: Ցանկալի է, որ Եվրոպայի առաջնությանը ներկայանամ լավ մարզավիճակում",ասել է Հունտելաարը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|