11:11 ՄԱՐՏԻՆԵՍԸ ՉՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱ, ԻՆՉՊԵՍ ՄԵՍՍԻՆ ԿԱՄ ՌՈՆԱԼԴՈՒՆ | |
Բավարիայի նախագահ Ուլի Հյոնես երկրպագուներին կոչ է արել ճնշում չգործադրել թիմի կիսապաշտպան Խավի Մարտինեսի վրա: Հիշեցնենք, որ Մարտինեսը Ատլետիկից գերմանական գրանդ տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց: Շատերը կարծում են, որ այդ գումարը բավականին շատ է իսպանացի ֆուտբոլիստի համար: "Այնպիսի տպավորություն, որ 40 մլն արժողությամբ ֆուտբոլիստը չի կարող սխալվել: Իհարկե այդ գումարները 10-15 մլն եվրոյով գերազանցում են ֆուտբոլիստի իրական գինը, բայց նրանից պետք չէ սպասել, թե նա հանդես կգա ինչպես Մեսսին կամ Ռոնալդուն: Մենք դրա համար նրան ձեռք չենք բերել",-ասել է Հյոնեսը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|