23:37 ՀՅՈՆԵՍ."ԳՅՈԹՑԵԻ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՎՃԱՐԻ "ԽԵԼԱՀԵՂ" ՓՈՂԵՐ" | |
Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարել է, որ իր ակումբը Դորտմունդի
Բորուսիայի կիսապաշտպան Մարիո Գյոթցեի համար չի վճարի 40 մլն եվրո: «Մենք երբեք ոչ մի խաղացողի համար 40 մլն չենք վճարի: Այդպիսի մեծ
գումարներ վատնում են միայն անգլիական և իսպանական ակումբները և ոչ թե
գերմանականները: Գերմանացի ֆուտբոլիստին Գերմանիայում պահելու համար`մենք
չենք վճարի «խելահեղ» փողեր»,-Հյոնեսի խոսքերը մեջբերում է kicker-ը: Հարկ է նշել, որ Բավարիայի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը համարվում է Մարիո Գոմեսի ձեռք բերումը: Գերմանացի ռմբարկուն Շտուտգարտից Բավարիա տեղափոխեց 30 մլն եվրոյի դիմաց: | |
|