Բավարիայի նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ աշխարհի լավագույն դարպասպահը Մանուել Նոյերն է:
"Մանուել Նոյերը աշխարհի լավագույն դարպասպահն է: Այս մարդը
Բավարիային համապատասխանում է լիովին: Նա ոչ միայն ունի լավ ձեռքեր այլև
շատ խելացի է: Նրա ձեռք բերումը ակումբի համար շատ ճիշտ որոշում էր: Մոտակա 10 տարվա
ընթացքում տվյալ խաղային դիրքում մենք խնդիրներ չենք ունենա”,-հայտարարել է
Հյոնեսը: