23:44 ՄԱՐԻՈ ԳՈՄԵՍԸ ԿՎԻՐԱՀԱՏՎԻ | |
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը առաջիկայում չի կարողանա օգնել իր թիմին, տեղեկացնում է մյունխենցիների պաշտոնական կայքը: 27 ամյա խաղացողը «Վերդերի» դեմ երեկ կայացած հանդիպման ժամանակ վնասել է մերկաթաթը, իսկ այսօր պարզ է դարձել, որ առանց վիրահատության այն բուժել հնարավոր չէ: «Նա խնդիրներ ունի: Անհրաժեշտ է վիրահատություն: Միայն դրանից հետո հնարավոր կլինի ասել, թե նա երբ շարք կվերադառնա»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մատիաս Զամերը: Հիշեցնենք, որ «Բավարիայի» կազմում վնասվածքներ ունեն նաև Ռաֆինյան, Դիեգո Կոնտենտոն ու Դավիդ Ալաբան: Աղբյուր`Sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|