17:38 ՄԱՐՍԵԼԻ ՕՄԻՄՊԻԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՑԱՆԿԱՆԱՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱՎԱՐԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ | |
Մարսելի «Օլիմպիկի» նախագահ Վինսան Լաբրունը խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունն այնքան էլ բարեհաճ չէր իր թիմի համար. քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները ստիպված կլինեն հաղթահարել «Բավարիայի» արգելքը: «Բավարիան» այն երեք թիմերից մեկն էր, որոնց հետ հանդիպումից կցանկանայինք խուսափել, որովհետև նրանք գերհզոր ակումբներ են' ուժեղ հարձակման գծով:Հավանաբար նրանք գոհ են վիճակահանությունից ավելի քան մենք: Բայց մենք այստեղ ենք առաջին հերթին տղաների ջանքերի շնորհիվ: Մենք հավատում ենք մեր հնարավորություններին: Այն, որ առաջին խաղն անցկացնելու ենք սեփական հարկի տակ, ինձ չի անհագստացնում, քանի որ այս մրցաշրջանում շատ հաճախ «Օլիմպիկն» արտագնա խաղերում ավելի հզոր է լինում:Այնուամենայնիվ, ուրախ եմ, «Բարսելոնայի» հետ չենք մրցելու, նրանք լավագույնն են, ըստ իս: Նրանց արգելքը հաղթահարել մեզ չէր հաջողվի»,-նախագահի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|