Այսօր լրանում է Bavaria-munchen.do.am-ի ստեղծման 1 տարին: Այս կապակցությամբ շնորհավորում եմ Բավարիայի և գերմանական ֆուտբոլի բոլոր հայալեզու երկրպագուներին : Կայքը ստեղծելու կարիքը առաջացավ, այն պահից հետո, երբ ես նկատեցի, որ Հայաստանում բազմաթիվ եվրոպական ֆուտբոլային ակումբների այլ երկրպագուներ`թերահավատորեն էին մոտենում Բավարիայի և գերմանական ֆուտբոլի հայաստանյան երկրպագուներին: Այդ պարագայում կայքի ստեղծումը ուղղակի խիստ անհրաժեշտություն էր: Նպատակն էր համախմբել Հայասատնում գտնվող բոլոր երկրպագուներին: Կայքի ստեղծման առաջին մի քանի ամիսները շատ դժվար էին, քանի որ բարդություններ կային թե կայքի խմբագրական աշխատանքի և թե դիզայնի ու մի շարք այլ հարցերի հետ կապված: Բայց այդ բոլոր դժվարությունները շատ արագ հաղթահարվեցին և հետզհետե կայքը սկսեց ավելի կատարելագործվել և դրան զուգահեռ սկսեցին շատանալ կայքի անդամների քանակը:
Կարճ ժամանակահատվածում Bavaria-munchen.do.am-ը կարողացավ իր ուրույն տեղը գտնել եվրոպական ակումբների հայկական առաջատար կայքերի շարքում: Կայքը կարողացավ լիովին ծառայել իր նպատակին: Ստեղծվեց նաև կայքի ֆուտբոլային թիմը, որը հավասարը չունի մյուս եվրոպական ակումբների երկրպագուների թիմերի շարքում: Կարծում եմ մենք արդեն ապացուցել ենք, որ մեծ քանակ ենք կազմում հանրապետությունում և արդեն շատերը գիտեն մեր մասին:Ներկայումս էլ կայքի անդամների և այցելուների թիվը շարունակում է աճել` մենք առաջ ենք գնում մեծ քայլերով: Հարգանքներով` կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր` Արտակ Վահանսարյան
|