23:51 ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂ ԵՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԲԱՎԱՐԻԱՅԻՆ. ԲԵԿԵՆԱԲՈՒԵՐ | |
Բավարիայի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ Խոսեպ Գվարդիոլայի հետ կնքած պայամանագիրը ցույց տվեց, որ Բավարիան ունակ է մրցակցել աշխարհի լավագույն ակումբների հետ: "Միայն կարող եմ շնորհավորել Բավարիային: Համոզված եմ, որ Գվարդիոլան ստացել է բազմաթիվ առաջարկները: Բավարիան հանդիսանում է վերջին տարիների ամենահաջողակ թիմերից մեկը և արժանիորեն ստացավ նման մարզչի: Այդ առթիվ նրան կարելի է շնորհավորել: Այս հանգամանքը ապացուցում է, որ Բավարիան գտնվում է աշխարհի լավագույն ակումբների մակարդակին: Մի կողմից ես մի քիչ զարմացած եմ, իսկ մյուս կողմից ոչ: Եթե դուք նկատեիք Հայնկեսի պահվածքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում, ապա կնկատեիք, որ նա տարակուսանքի մեջ է: Կամաց-կամաց պարզ դարձավ, որ նա ամռանը լքելու է ակումբը: Եթե Հայնկեսը կարողանա մրցաշրջանը ավարտել մի քանի տիտղոսներով, ապա հիանալի բաժանում կլինի: Ավելի լավ արդյունքերի հասնելը բարդ կլինի: Այն ճանապարհը, որը անցավ Բավարիան մրցաշրջանի առաջին կեսին արդեն շատ լավ է: Գվարդիոլայի գալուստի հետ Բավարիան պետք է ավելացնի հատկապես կայունության պահով, ինչը վերջին տարիներին թիմին պակասում է: Մաթիաս Զամմեր և Գվարդիոլա` ես չգիտեմ մի թիմի, որտեղ կգտնվի նման ուժեղ զույգ",- ասել է Բեկենբաուերը | |
|
Մեկնաբանություններ: 1 | ||||||
|