17:11 Մյուլլեր. «Բավարիան» իր հաշիվներն ունի «Չելսիի» հետ | |
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության «Չելսիի» հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ երազում է ռևանշի հասնել լոնդոնյան թիմի նկատմամբ' Չեմպիոնների լիգայի 2011/12 թթ. առաջնության եզրափակչում կրած պարտության համար: Այդ հանդիպմանը, որը կայացավ մյունխենցիների տնային մարզադաշտում, «ազնվականները» 88-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը' այն դարձնելով 1-1, իսկ այնուհետև տիրեցին գավաթին' հաղթելով 11-մետրանոց հարվածաշարում: -Մենք մեր հաշիվներն ունենք «Չելսիի» հետ: Մենք չենք կարող ջնջել մեր հիշողությունից Չեմպիոնների լիգայի այդ տարվա եզրափակիչը: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք Եվրոպայի Սուպերգավաթը, թեև դա հեշտ չի լինելու,- ասել է գերմանացին: Գերմանական ու անգլիական գրանդների հանդիպումը կայանալու է Պրահայում, օգոստոսի 30-ին: Allsport.am | |
|
Մեկնաբանություններ: 3 | ||||||||
|