11:18 ՆՈՅԵՐ."ԲԱՎԱՐԻԱՅՈՒՄ ԱՆՀՆԱՐ ՈՉԻՆՉ ՉԿԱ" | |
"Բավարիայի" դարպասպահ Մանուել Նոյերը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Գերմանական հայտնի Tageszeitung պարբերականին տված հարցազրույցում Նոյերը խոսել է նախորդ և հաջորդ մրցաշրջանների մասին: Մեկ տարի առաջ Մանուել Նոյերը դարձավ "Բավարիայի" թիվ 1 դարպասպահը: Այդ տրանսֆերը իր ժամանակին դարձավ բազմաթիվ բամբասանքների պատճառ: Այսօր Մանուել Նոյերը հանդիսանում է թիմի հիմնական մասը, թե խաղադաշտում և թե դրա սահմաններից դուրս: TZ: Պարոն Նոյեր Եվրո 2012-ը և արձակուրդը արդեն անցյալում են: Ինչպես ե՞ք ձեզ զգում: Նոյեր:Չեմ կարող ասել, որ ես հարյուր տոկոսով արդեն պատրաստ եմ: Դեռևս լավ մարզավիճակում չեմ, սակայն դա ժամանակի հարցը է: Ներկա պահին կարող եմ ասել, որ ես ինձ լավ եմ զգում: TZ: Նախորդ մրցաշրջանը արդեն մոռացվա՞ծ է Նոյեր: Այո: Ես կարող եմ արագ "անջատվել": Արձակուրդ ինձ համար բավականին երկար թվաց: TZ: Դուք արդեն մեկ տարի է Մյունխենում եք: Ի՞նչ է փոփոխվել այդ ընթացքում: Ստեղծվու՞մ է այնպիսի տպավորություն, որ դուք կրկին աճել եք: Նոյեր: Ես փորձ եմ կուտակում: Մի ակումբից, մյուսը տեղափոխվելուց հետո` սկզբում զննումես ամեն ինչ, հետո ծանոթանում իրավիճակին և մարդկանց: Սկզբում զսպվածես, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է: Ես ցանկանում եմ լինել ինքս ինձ նման և խոսում եմ այն ժամանակ , երբ պետք է: TZ: Դուք արդեն գիտե՞ք ակումբը ? Նոյեր: Այո, այժմ ես գիտեմ, թե ինչպես է աշխատում "Բավարիան": TZ: Դուք ժամակառաժամանակ ձեր վրա վերցնում եք մեծ պատասխանատվույթուն: Կարևորության տեսանկյունից`Ֆիլիպ Լահմից և Բաստիան Շվայնշտայգերից հետո դուք ակումբի երրորդ կամ չորրորդ մարդն եք: Մարդ, ով կարող է ինչ-որ բան ասե՞լ: Նոյեր: Ինձ թվում է, որ պետք չէ համեմատել: Այստեղ կան բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր գտնվում են նույն մակարդակի վրա: Դա շատ կարևոր է, որ այստեղ ամեն ինչ ընկնում է բոլորի ուսերին: TZ: Այսինքն առաջատարի վարկանիշը, որը շատ փորձագետներ ձեզ են վերագրում` ճիշտ չէ՞: Նոյեր: Ֆուտբոլում ամեն ինչ փոխվել է: Տեսեք Իսպանիայի հավաքականին: Այնտեղ չկա հիմնական առաջատար` ամեն ինչ բաժանված է խաղացողների միջև: Իմ կարծիքով ֆուտբոլում այդ հանգամանքը բարելավվել է վերջին տարիների ընթացքում: TZ: Իսկ այդ դեպքում թիմում ինչպիս՞ի դեր ունեն նորեկները: ի՞նչպես դուք նրանց ընդունեցիք: Նոյեր: Նրանք բոլորն էլ լավ տղաներ են: Ճիշտ է ես նրանց հետ երկար չեմ շփվել, բայց դեռևս շփվելու ժամանակ կլինի: TZ: Օլիվեր Կահնը մի անգամ հայտարարեց, որ երիտասարդ դարպասապահների համար շատ դժվար է "Բավարիայում" առաջ ընթանալ: Այդուհանդերձ հնարավո՞ր է հաղթահարել դա: Նոյեր: Չգիտեմ որքան տարբերություն գոյություն ունի Շալկեի և Բավարիայի միջև, սակայն ես կարողացա դա հաղթահարել և հավատում եմ, որ Բավարիայում անհնար ոչինչ չկա: | |
|