Գերմանիայի հավաքականի լեգենդար դարպասպահ Օլիվեր Կահնը քննադատել է Եվրո 2012-ի կիսաեզրափակիչում Գերմանիայի հավաքականի ցուցադրած խաղը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Գերմանիան`1:2 հաշվով զիջեցիտալիայի ընտրանուն, ինչը երկրպագուների մեծ հիասթափության պատճառ դարձավ: Այդ խաղում Յոահիմ Լյովի սաները հանդիասնում էին ֆավորիտներ:
"Ես չհասկացա այդ խաղի համար ընտրված մարտավարությունը: Չեմ հասկանում ինչի համար մենք վերադասավորվեցինք մրցակցի խաղին համապատասան:Ինձ մոտ այնպիսի կարծիք ձևավորվեց, որ թիմը չուներ պլան "Բ": Վերջին ժամանակում ես նկատում եմ, որ գերմանական ֆուտբոլում վերանում է այն հատկանիշները, որոնցով մենք միշտ առանձնացել ենք: Խոսվում է մարտավարության ,խաղի և մնացած այլ բաների մասին: Բայց այդ ամենը կարող է մարմնավորվել այն դեպքում, երբ լինեն համապատասխան որակներով ֆուտբոլիստներ",ասել է Կահնը