Երեքշաբթի, 01.07.2025, 14:19
Գլխավոր » 2013 » Հոկտեմբեր » 17 » Ով չի կատարի պահանջներս, կհայտնվի տրիբունայում.Գվարդիոլա
13:31
Ով չի կատարի պահանջներս, կհայտնվի տրիբունայում.Գվարդիոլա
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չէր սպասում, որ լավ արդյունքները կգան այսքան արագորեն:

-Վստահ եմ' մենք ավելի լավ կխաղանք, երբ շարք վերադառնան բոլոր ֆուտբոլիստներն ու պատրաստ լինեն խաղադաշտ դուրս գալուն: Սակայն մենք կկարողանանք պայքարել տիտղոսների համար միայն այն դեպքում, եթե բոլոր խաղացողները կատարեն իմ հրահանգները:

Հակառակ դեպքում կարող են խնդիրներ լինել: Եթե խաղացողն ընդունում ու կատարում է իմ պահանջները, ապա նա ինձ համար կարող է իսկական ընկեր լինել: Իսկ ով դա չի անում, խաղերին կհետևի տրիբունայից:

Միևնույն ժամանակ, ես զարմացած եմ, թե ֆուտբոլիստները որքան արագ ընկալեցին իմ գաղափարները: Մեզ դեռ ժամանակ է պետք, սակայն մեր ֆուտբոլի մակարդակն այժմ էլ գոհացնող է: Ես ուրախ եմ «Բավարիայի» ցուցադրած ֆուտբոլով,- ասել է իսպանացի մասնագետը:

Allsport.am



Դիտումներ: 469 | Ավելացրեց: Oliver | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 1
0  
1 AnyHa   (17.10.2013 15:42) [Նյութ]
biggrin biggrin respect respect respect

Մեկնաբանություններ կարող են կատարել միայն գրանցված անդամները.
[ Գրանցում | Մուտք ]
    ԼԵԳԵՆԴՆԵՐ

    ԳԵՐՄԱՆԻԱ



    ՀԱՐՑՈՒՄ

   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Անդամներ: 0