10:47 ՌԻԲԵՐԻՆ ԴԺԳՈՀԵԼ Է ԲԱՎԱՐԻԱՅԻ ՎԱՐԱԾ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ | |
Մյունխենի "Բավարիայի" ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին դժգոհ է մնացել իր թիմը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարած քաղաքականությունից: "Բավական է, որ թիմից երեք հոգի վնասվածք ստանան, դա արդեն մեծ խնդիր է դառնում մեզ համար: Մեզ չի բավականացնում լավ պահեստայինների նստարանը: Եվ իսկապես մենք չունենք լավ երկրորդ թիմ",- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում է Sport1-ը: Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ "Բավարիայի" նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն այս առիթով ասել է, որ իրենք նոր ֆուտբոլսիտներ չեն գնել գլխավոր մարզչի ցանկությամբ: "Մենք ֆուտբոլիստներ չենք գնել, քանի որ այդպես է ցանկացել գլխավոր մարզիչը: Մրցաշրջանի մնացած հատվածը կանցնենք այս թիմով",ասել է Ռումենիգեն: | |
|